Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ  իսրայելական հարվածներից երկրի հարավում գտնվող Թիբնին գյուղաքաղաքում վիրավորվել է չորս քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը Բեյրութի Աիշա Բաքքար շրջանում բնակարան են թիրախավորել։

Բացի այդ, Սուր շրջանի Կանա գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների արդյունքում զոհվել է հինգ և վիրավորվել ևս հինգ քաղաքացի։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ երկու անգամ թիրախավորել է իսրայելական ուժերին ալ-Ադայսա սահմանային բնակավայրում, բացի այդ նաև թիրախավորել է Այթարուն բնակավայրի ուղղությամբ շարժվող իսրայելական ուժերին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում