Գերմանիան եվրոպական մի քանի երկրների հորդորել է Patriot համակարգի 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը եվրոպական մի շարք երկրների գործընկերների հետ պայմանավորվել է Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի 35 հրթիռ հատկացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ Պիստորիուսի ջանքերով՝ եվրոպացի որոշ գործընկերներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, համաձայնել են համատեղ ուժերով հնարավորինս արագ 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային, որոնցից 5-ը տրամադրելու է Գերմանիան։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում, գործակալությանը հայտնել է, որ Բեռլինն արդեն կատարել է փետրվարի 12-ին ձեռքբերված պայմանավորվածությունների իր մասը։

Bloomberg-ը նշում է, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողության սկզբից ի վեր, ամերիկյան զորքերը և Պարսից ծոցի երկրներում նրանց գործընկերները կարող էին օգտագործել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ 1000 հրթիռ։ Իսկ Եվրոպայում մտավախություն են հայտնել, որ Մերձավոր Արևելքում զգալի քանակությամբ զինամթերքի օգտագործումը կարող է անդրադառնալ ամերիկյան զինանոցների պարունակությանը և Եվրոպայի վաճառվող զենքի ծավալների նվազմանը, հետևաբար՝ Ուկրաինային մատակարարումների կրճատմանը։

 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը