Իրանը նոր հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներին

2 րոպեի ընթերցում

Իրանը մարտի 10-ին նոր հարվածներ է հասցրել Պարսից ծոցի արաբական երկրներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հրթիռային հարձակման մասին տագնապի ազդանշաններ են հնչել Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում։ Սաուդյան Արաբիան հայտնել է նավթով հարուստ արևելյան շրջաններում 2 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Իսկ Քուվեյթի ազգային գվարդիան հայտնել է 6 ԱԹՍ խոցելու մասին։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Իրաքում իրանամետ աշխարհազորայինները ևս հարվածներ են հասցրել երկրում ամերիկյան ռազմակայաններին։ Մարտի 10-ի առավոտյան այդ աշխարհազորային խմբավորումներից մեկը հայտնել է, որ Իրաքի Քիրքուք քաղաքում ավիահարվածի է ենթարկվել, որի հետևանքով առնվազն 5 աշխարհազորային է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են։ Առայժմ պարզ չէ, թե ով է կանգնած այդ հարվածների հետևում։

Միևնույն ժամանակ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը։ Իսրայելի բանակը Լիբանանի հարավի բնակիչներին կոչ է արել տարհանվել՝ նշելով, որ ծրագրում է ուժեղ հարված հասցնել «Հեզբոլլահ»-ին այդ շրջանում։

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը թիրախավորում է ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները, այլև էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի գրեթե 20%-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե որևէ բան խանգարի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումներին, ապա Իրանին ԱՄՆ-ի հարվածները քսան անգամ ավելի ուժեղ կլինեն, քան մինչ այժմ։ Թրամփը նաև հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը շուտով կավարտվի։ Այս հայտարարության ֆոնին նավթի գինը փոքր-ինչ նվազել է։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «բավական արագ կավարտվի»

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով