Հայաստան

Ավելի քան 18.8 մլրդ դրամի բուժծառայությունների փոխհատուցում. առողջության ապահովագրության առաջին արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 18.8 մլրդ դրամի բուժծառայությունների փոխհատուցում. առողջության ապահովագրության առաջին արդյունքները

Առողջության ապահովագրության ներդրման առաջին երկու ամիսներին ՀՀ-ում գրանցված յուրաքանչյուր երրորդ բնակիչն արդեն օգտվել է այս բարեփոխումից։

«Արմենպրես»-ը ներկայացնում է համակարգի առաջին արդյունքները՝ թվերով։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից՝  2026 թվականի հունվարի 1-ից  մինչև մարտի 1-ը  ծրագրի շրջանակներում գրանցվել է 1 մլն 284 հազար 45 այցելություն, որից՝ 1 մլն 173 հազար 436-ը եղել է ամբուլատոր այց, 60  հազար 248-ը հիվանդանոցային այց,  3 հազար 479-ը ցերեկային ստացիոնար (առանց գիշերակացի ստացիոնար բուժում ), իսկ 46 հազար 882-ը՝ շտապ օգնության կանչ:

Հունվարի 1-ից  մինչև մարտի 1-ը ապահովագրության շրջանակում բուժծառայությունների դիմաց փոխհատուցված գումարը կազմել է 18 մլրդ 867 մլն 468 հազար դրամ, որից՝ փոխհատուցված դեղերի համար պետության կողմից հատկացվել է 2,5 մլրդ դրամ, հիվանդանոցային ծառայությունների դիմաց փոխհատուցվել է 4 մլրդ 757 մլն 151 հազար դրամ, մոր և մանկան առողջության ոլորտում պետության կողմից փոխհատուցվել է 2 մլրդ 832 մլն 276 հազար դրամ, դեղորայքային թերապիա (քիմիաթերապիա) իրականացնելու համար՝ 535 մլն 584 հազար դրամ և ուռուցքաբանական ծառայություններ մատուցելու դիմաց պետության կողմից փոխհատուցվել է 444 մլն 304 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում