Հայաստան

Հայաստանի պատվիրակությունը Մոնրեալում մասնակցում է COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված քննարկումների

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը Մոնրեալում մասնակցում է COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված քննարկումների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ մարտի 9-11-ը  Հայաստանի պատվիրակությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին, որոնք նվիրված են COP17-ի նախագահության առաջնահերթությունների ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանում COP17-ի կազմակերպման և նախապատրաստական  առանցքային ուղղությունները։

Մասնավորապես՝ նախատեսված է աշխատանքային հանդիպում, որի շրջանակում անդրադառնալու ենք  գագաթաժողովի լոգիստիկ և կազմակերպչական հարցերին՝ ներառյալ միջոցառման կազմակերպումը, նիստերի տեխնիկական ապահովումը, լոգիստիկ գործընթացները, ինչպես նաև տեղեկատվության տարածման ապահովումը։

Այս քննարկումները կարևոր փուլ են COP17-ի արդյունավետ նախապատրաստման ճանապարհին և հնարավորություն են տալիս համադրել մեր մոտեցումները միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու գագաթաժողովի բարձր մակարդակի կազմակերպումը։

Սա նաև կարևոր հարթակ է նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև գագաթնաժողովի պաշտոնական նիստերին առավել արդյունավետ մասնակցություն ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում