Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է իր օդային տարածքում Իրանից արձակված հրթիռ որսալու մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը ոչնչացվել է այն բանից հետո, երբ այն մտել է Թուրքիայի օդային տարածք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռը հայտնաբերվել է Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ շարժվելիս և ժամանակին խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։

Նախարարությունը նշել է, որ միջադեպի հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել, իսկ իրավիճակը գտնվում է համապատասխան կառույցների վերահսկողության ներքո։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բալիստիկ հրթիռը արձակվել էր Իրանի տարածքից և շարժվում էր Թուրքիայի ուղղությամբ։ Անկարան հայտարարել է, որ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքի անվտանգության ապահովելու համար։  

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր հերթին հրահանգել է Թուրքիայի հարավում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում անվտանգության ռիսկերի աճի ֆոնին։ ԱՄՆ իշխանությունները նաև կոչ են արել Թուրքիայի հարավարևելյան շրջաններում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ այդ տարածքներից։ Նշվում է, որ հյուպատոսությունը գտնվում է Ադանա քաղաքում՝ Թուրքիաի հարավում, որտեղ տեղակայված է նաև ՆԱՏՕ-ի կարևոր ռազմաբազաներից մեկը։ Վաշինգտոնը նման քայլի է դիմել Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում, երբ տարածաշրջանում շարունակվում են հրթիռային հարվածներն ու ռազմական գործողությունները։

Թուրքիան ավելի վաղ ևս հայտարարել էր իր օդային տարածքում Իրանից արձակված հրթիռի խոցման մասին, սակայն իրանական կողմը հերքեր էր իր առնչությունը։ 

Հայերեն Español

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը