Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիի նշանակման ֆոնին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին՝ իրադրության հետագա սրումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Սա (խմբ.՝ Մոջթաբա Խամենեիի նշանակումը) իրանական կողմից կայացված որոշում է՝ համաձայն երկրի սահմանադրության»,- հայտարարել է խոսնակը։

Նա հավելել է, որ «Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն»։

Խոսնակը  նաև շեշտել է, որ Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը «պետք է հարգվեն»։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանի դեմ հարձակման առաջին օրը սպանված երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փոխարեն նշանակվել է նրա որդին՝ 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին։

Հայերեն Русский

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան

Moveius բալետը COP17-ի շրջանակում հանդես է եկել երևանյան բեմում