Իրան

Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին

Իրանի կողմից երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիի նշանակման ֆոնին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին՝ իրադրության հետագա սրումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Սա (խմբ.՝ Մոջթաբա Խամենեիի նշանակումը) իրանական կողմից կայացված որոշում է՝ համաձայն երկրի սահմանադրության»,- հայտարարել է խոսնակը։

Նա հավելել է, որ «Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն»։

Խոսնակը  նաև շեշտել է, որ Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը «պետք է հարգվեն»։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանի դեմ հարձակման առաջին օրը սպանված երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի փոխարեն նշանակվել է նրա որդին՝ 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում