Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել՝ 291 իրավական օգնության միջնորդություն. Դատախազություն

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2025 թվականի ընթացքում ուղարկվել է 309, ստացվել է 291 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն, ՀՀ իրավասու մարմինների կողմից ուղարկվել է հանձնելու մասին 81 միջնորդություն: Ներկայացված միջնորդություններից 22-ը բավարարվել են, 13-ը` մերժվել, 46-ը գտնվում են քննարկման փուլում, բավարարվել են նաև նախկինում ներկայացված միջնորդություններից ևս 6-ը, մերժվել՝ 5-ը:

Անդրադառնալով իրավական ապահովման ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, ի թիվս այլնի, կարևորել է Դատախազության կողմից նախապատրաստված և իրավասու պետական մարմիններ ուղարկված օրենսդրական 3 նախաձեռնությունները, դատախազի աշխատանքի մասին վիճակագրության էլեկտրոնային համակարգի մշակումը, քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ նախապատրաստվել և իրավասու մարմիններին է ուղարկվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 17 միջնորդություն: Ներկայացված 17 միջնորդություններից 3-ը քննարկման փուլում են, 8-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 6-ի դեպքում հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն, 5-ի դեպքում՝ հարուցված կարգապահական վարույթները կարճվել են:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2025 թվականին կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, Եղիազար Ավագյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել է 162 խախտում: Ստուգմամբ արձանագրված օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացվել է 69 միջնորդագիր: Օրենսդրությանը հակասող 2 ակտ կասեցվել է, ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ ներկայացվել է 19 միջնորդագիր: Պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 6 ուսումնասիրություն արձանագրվել է 6 խախտում: Ստուգմամբ արձանագրված օրենսդրությանը հակասող ակտերի վերաբերյալ ներկայացված թվով 69 միջնորդագրերից 23-ը բավարարվել և վերանայվել, իսկ 46-ը՝ թողնվել է անփոփոխ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացվել է 10 կարգապահական վարույթ՝ 11 դատախազի նկատմամբ, տեղի է ունեցել հանձնաժողովի 3 նիստ՝ 3 դատախազի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով: Բոլոր նիստերի արդյունքներով կայացվել է որոշում կարգապահական խախտման փաստը և դրանում դատախազի մեղավորությունը հաստատելու մասին, որոնցից Գլխավոր դատախազի հրամաններով՝

  • 1 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»
  • 1 դատախազի նկատմամբ «խիստ նկատողություն»
  • 1 դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ:

Անդրադառնալով Դատախազության՝ «Օրինականություն» գիտագործնական պարբերականի գործունեությանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականին հրատարակվել է 2 համար՝ 28 հոդվածով, բոլոր հոդվածներին միջազգային կազմակերպության կողմից շնորհվել են կոդեր: Պարբերականը շարունակում է մնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի ընդունելի գիտական պարբերականների ցանկում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում