Թուրքիա

Թուրքիայում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, առավոտյան ժամերին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7-10 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։

Նախնական տեղեկություններով՝ այս պահին մարդկային զոհեր կամ նյութական լուրջ վնասներ չեն արձանագրվել, իսկ երկրաշարժը տևել է մոտ 10-15 վայրկյան։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում