Իսրայելը և Իրանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Սպահան քաղաքին՝ թիրախավորելով այնտեղ գտնվող անվտանգության ուժերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և նրա կազմի մեջ մտնող «Բասիջ» ուժերի կողմից օգտագործվող բազային, ինչպես նաև ԻՀՊԿ-ի ոստիկանական կենտրոնակայանին։

ԻՊԲ-ն Telegram-ում հրապարակված հաղորդագրություններում նաև հայտնել է գիշերվա ընթացքում մի քանի անգամ Իրանի կողմից արձակված հրթիռների և ՀՕՊ համակարգերի ակտիվացման մասին։

Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների դեմ «Ճշմարիտ խոստում-4» գործողության 30-րդ փուլի իրականացման մասին։ Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, որը հրապարակել է ԻՀՊԿ հայտարարությունը, հարվածներ են հասցվել «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռներով և «Խորեմշեհր-4» և «Խեյբար» գերծանր հրթիռներով։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է 10-ից ավելի զոհի մասին, ԱՄՆ-ն էլ նշել է ռազմական գործողության ընթացքում 7 զինծառայողի զոհվելու մասին։ Շուրջ 2 տասնյակ զոհ կա Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։ Լիբանանում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելին, իսրայելական պատասխան հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 390-ը։

Հայերեն Русский

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres