Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր ու վիրավորներ են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ  Լիբանանի Սուր շրջանի Թայր Դեբբա գյուղաքաղաքի վրա իսրայելական հարձակումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3, վիրավորվել՝ 15 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Փրկարարական և փլվածքների հեռացման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային մի քանի տարածք, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ Բեյրութում հարվածել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ենթակառուցվածքներին։

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ երկու անգամ թիրախավորել է ալ-Ադայսա սահմանային բնակավայրում գտնվող իսրայելական ուժերին, ինչպես նաև Այթարուն բնակավայրի ուղղությամբ շարժվող իսրայելական ուժերին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանի առողջապահության նախարար Ռաքան Նասեր ադ-Դինը հայտարարել է, որ մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի կողմից շարունակվող ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի, իսկ վիրավորներինը՝ 1130-ի։

Հայերեն English Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը