Շարունակեք աշխարհը լցնել սիրով եւ ջերմությամբ․ Ալեն Սիմոնյանի ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է: Կանայք այլեւս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարեւոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը:

Այս գործընթացը շարունակական է, եւ արդեն ձեւավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում: Կարեւոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը եւ նպաստելով երկրի զարգացմանը:

Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար եւ մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում:

Շարունակեք աշխարհը լցնել սիրով եւ ջերմությամբ:

Հայերեն Русский

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հունվարի 1-ից որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան