Մարզեր

Արթիկում բոլոր փողոցները հերթով վերանորոգվելու են. Փաշինյանն արձագանքել է քաղաքացու հարցին

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքում շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճանպարհաշինության վերաբերյալ  քաղաքացիների բարձրացրած հարցերին, նշեց՝ քաղաքի բոլոր փողոցները հերթով վերանորոգվելու են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հետաքրքրվեց  համայնքապետից, թե արդյոք քաղաքացիներից մեկի նշած հատվածը՝ դեպի Լմբատ թաղամաս տանող ճանապարհը,  մտնում է ճանապարհաշինության այս տարվա ծրագրի մեջ:

Համայնքապետն, արձագանքելով հարցին, ընդգծեց, որ ճանապարհի մի ուղղությունն ասֆալտապատվել է, այժմ սպասում են նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտին, որից հետո այդ ճանապարհի մնացած հատվածը ևս կասֆալտապատվի և տարածքի երկու թաղամասերը կմիացվեն իրար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։

ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում