ՀՀ վարչապետը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերի բնակիչների բարձրացրած խնդիրների
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութերից, ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։
Բնակավայրերի քաղաքացիներն, օգտվելով վարչապետի հետ հանդիպելու ու զրուցելու հնարավորությունից, բարձրաձայնել են համայնքային տարաբնույթ խնդիրների ու անելիլքների մասին։
«Միայն ժամանակ ու համբերություն եմ խնդրում, բոլոր հարցերը լուծելի են»,– վստահեցրել է վարչապետը։
Կարդացեք հոդվածը` Русский