Մերձավոր Արևելք

Դիտարկվում են Կատարի տարածքում գտնվող ՀՀ 3 քաղաքացու վերադարձի հնարավոր տարբերակներ. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Դիտարկվում են Կատարի տարածքում գտնվող ՀՀ 3 քաղաքացու վերադարձի հնարավոր տարբերակներ. ԱԳՆ

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ կապը կրում է մշտական բնույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ նշված քաղաքացիներից 38-ի համար, որոնք ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։

«Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից»,-նշել են ՀՀ ԱԳՆ-ից։  

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։

Կատարի տարածքում է գտնվում ևս 3 ՀՀ քաղաքացի, որոնց պարագայում դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։

«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում