Իրան

Բահրեյնը վերջին օրերին կալանել է 78 հրթիռ և 143 ԱԹՍ, Քուվեյթում 67 զինծառայող է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Բահրեյնը վերջին օրերին կալանել է 78 հրթիռ և 143 ԱԹՍ, Քուվեյթում 67 զինծառայող է վիրավորվել

Բահրեյնի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է երկրի տարածքը թիրախավորած 78 հրթիռ և 143 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Քուվեյթի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սաուդ ալ Աթվանը հայտարարել է, որ փետրվարի 28-ից ի վեր երկրի զինվորականները հայտնաբերել և չեզոքացրել են 212 բալիստիկ հրթիռ և 394 անօդաչու թռչող սարք։

Նրա խոսքով՝ գրոհների մեկնարկից ի վեր վիրավորվել է 67 քուվեյթցի զինծառայող, հաղորդում է Al Arabiya-ն։ Հեռուստաալիքը նշում է, որ սա հակամարտության սկսվելուց ի վեր վիրավորների ամենամեծ թիվն է Պարսից ծոցի բոլոր երկրների բանակների շարքում։

Կատարում նույնպես հաղորդել են ամերիկյան «Ալ Ուդեյդ» ավիաբազան թիրախավորած մի քանի հրթիռի և ԱԹՍ-ի կալանման մասին, գրում է «The National» հրատարակությունը՝ հղում անելով Կատարի իշխանությունների հայտարարությանը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում