Վրաստան

Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար

Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այսօր (մարտի 6-ին) Եվրոպական հանձնաժողովը դադարեցնում է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։ Նրանք այժմ պարտավոր են վիզա ունենալ Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովը նշում է, որ նման մեխանիզմ առաջին անգամ է կիրառվում. այս որոշումը հաստատվել է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։

Ըստ հաղորդագրության՝ վիզաների կասեցման մեխանիզմն ակտիվացվել է՝ ի պատասխան «Վրաստանի կողմից ժողովրդավարության և հիմնարար իրավունքների կարևոր ոլորտներում առանց վիզայի ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունների միտումնավոր և շարունակական խախտման համար»։

Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականից։ 2025 թվականին Վրաստանում ընդունված, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով կողմերի հարաբերությունները սրվել են։ ԵՄ ավելի քան 10 երկիր չեղարկել է վրացական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ճանապարհորդությունները։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում