Իրանը խոստացել է ընդլայնել հարձակումներն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, հարվածներ են հասցվել Թել Ավիվին

2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ առաջիկա օրերին կակտիվացնեն և կընդլայնեն թշնամու դիրքերի վրա հարձակումները։ Նաև հաղորդվել է իսրայելական և ամերիկյան թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի հրամանատարության շտաբի խոսնակին։

Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարության համաձայն՝ Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ հարվածելով Ռամաթ Դավիդի ավիաբազային և Մերոն լեռան ռադարային կայանին։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռազմածովային ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Քուվեյթի Ալ-Օդեյրի ճամբարում ամերիկացիների գտնվելու վայրը։

Բացի այդ, խոսնակը նշել է, որ բանակի ցամաքային ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ամերիկյան շտաբի վրա։

Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ մարտի 6-ին Իրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 20-րդ ալիքը՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով թիրախավորելով Թել Ավիվի կենտրոնում գտնվող դիրքեր։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել