Հարավային Կորեան և ԱՄՆ-ն քննարկում են Patriot համակարգերն Իրանի դեմ պատերազմում օգտագործելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականները քննարկում են Հարավային Կորեայում տեղակայված որոշ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխելու հարցը՝ դրանք Իրանի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին մարտի 6-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը։

Patriot համակարգը նախատեսված է ցածրից մինչև միջին բարձրությունների վրա արձակվող բալիստիկ հրթիռները որսալու համար և ծառայում է որպես Հարավային Կորեայի շերտավոր հրթիռային պաշտպանության ցանցի մաս։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով