Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում մի շարք տարածքների վրա։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է  Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

«Իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել Սրիֆա, Այտա աշ-Շաաբ, Թուլին, աս-Սաուանա և Մաջդալ Սելեմ բնակավայրերին», - հայտնել է գործակալությունը։

Իսրայելը թիրախավորել է նաև Լիբանանի արևելքում գտնվող Դուրիս քաղաքը։

Գործակալությունը չի տրամադրել որևէ մանրամասն տեղեկատվություն զոհերի կամ ավերածությունների ծավալի մասին։

Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ` Արևմտյան Բեքաայի Լաբայա բնակավայրում գտնվող տան վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 3 քաղաքացի։

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ իսրայելական հարձակման հետևանքով 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, զոհվել է Մաշղարա բնակավայրում։

Telegram-ում հրապարակված հայտարարության մեջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նշել է, որ իր անդամները թիրախավորել են Լիբանանի տարածքում գտնվող Իսրայելի ուժերին։

Հայտարարության համաձայն` «Հեզբոլլահ»-ը նաև թիրախավորել է Իսրայելի Յոավ ռազմական ճամբարը  Գոլանի բարձունքներում և Իսրայելի Հայֆա նավահանգստում գտնվող ռազմածովային բազան։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ը տարհանման մասին նախազգուշացում է տարածել Լիբանանի հետ վիճելի սահմանի շրջանում բնակվող իսրայելցիներին։

Իսրայելի և  «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտության ֆոնին։

Վերջին օրերի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 120-ը։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով