Կիբեռանվտանգության դերը զարգացող տեխնոլոգիական հանգույցներում. ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում
1 րոպեի ընթերցում

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը` «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան` զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Հոդվածում նախարարն անդրադարձել է Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։
«Թվային տնտեսությունների ընդլայնմանը զուգընթաց՝ վստահությունն ու դիմակայունությունը դառնում են վճռորոշ մրցակցային առավելություններ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար»,- նշված է հաղորդագրությունում։