Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանը չի մասնակցում պատերազմին
1 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի կառավարությունը պնդում է, որ տարածաշրջանի իշխանությունները մասնակցություն չունեն Իրանի քրդերին զինելու գործին և չեն մասնակցում պատերազմին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարության մամուլի քարտուղար Փեշվա Հավրամին։
«Քրդստանի մասնակցության մասին հաղորդումները և մեղադրանքները, թե մենք մասնակցում ենք քրդական ընդդիմադիր կուսակցություններին զինելուն և Իրանի տարածք տեղափոխելուն, միանգամայն անհիմն են, և մենք կտրականապես ժխտում ենք դրանք», - ասվում է հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ այդ մեղադրանքները «տարածվում են կանխամտածված և չարամիտ կերպով»։ Պաշտոնյան ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանը և նրա քաղաքական կուսակցությունները «չեն մասնակցում պատերազմի և տարածաշրջանում լարվածության սրման ոչ մի արշավի»: