Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփել է Երևանում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Ի սկզբանե մեծ վախ ունեի, որ ինչ-որ բան այն չենք անի, բայց ոչ, ամեն ինչ շատ լավ անցավ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մասնակից բոլոր երկրները գոհ են, զարմացած, որ կարողացել ենք այսպիսի մրցաշար անցկացնել:  Այս առաջնությունից հետո մենք կունենանք միջազգային մակարդակի հրաձգարան, քանի որ առաջնության համար գնված գույքը կմնա Հայաստանի ֆեդերացիային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:

Վերջինիս ամփոփեց նաև հավաքականի մասնակցությունը Երևանում կայացած մրցաշարին` ընդգծելով, որ ընտրանին լավ մասնակցություն է ունեցել մրցաշարին:

«Ունենք 4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ: Սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուրն իր տեղում աշխատանք է կատարել: Հսկայական աշխատանք է կատարել ֆեդերացիայի նախագահը` Արթուր Հովհաննիսյանը: Առաջնությանը մասնակից մարզիկների պատասխանատվությունը մեծ էր, ու նրանք դա զգում էին»,-առանձնացրեց նա:   

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ