Իրան

Իրանի խորհրդարանից հայտնել են Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի և Իսրայելի բազաները ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանից հայտնել են Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի և Իսրայելի բազաները ոչնչացնելու մասին

Իրանը ոչնչացրել է Իրաքյան Քրդստանում գտնվող ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական բազաները, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդահոսեյն Մալեքին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին 

«Իրանն (իր) ուժով ոչնչացրել է Քրդստանում գտնվող ԱՄՆ-ի և սիոնիստների ​​բազաները», - նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում և Իսրայելի տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից գրոհների։ Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում