Մերձավոր Արևելք

Գերմանիան հայտնել է ավելի քան 250 քաղաքացու Օմանից տարհանելու մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան հայտնել է ավելի քան 250 քաղաքացու Օմանից տարհանելու մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտնել է, որ Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Օմանի Մասկատ քաղաքից՝ տեղափոխելով ավելի քան 250 մարդու։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP Գործակալությունը։

Վադեֆուլը նշել է, որ մարտի 5-ին և 6-ին ևս երկու չվերթ կիրականացվի՝ նմանատիպ քանակով ուղևորներով։ Նրա խոսքով՝ կառավարությունը կազմակերպում է գերմանացիների տեղափոխումը Միացյալ Արաբական Էմիրություններից դեպի Մասկատ։

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջնահերթություն է տրվում խոցելի խմբերին, ինչպիսիք են հիվանդները, երեխաները և հղի կանայք։

Այս շաբաթվա սկզբին տարածաշրջանից որոշ չվերթներ արդեն ժամանել էին Գերմանիա։ Վադեֆուլը նշել է, որ նման չվերթների թիվն օրեցօր աճում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում