Չինաստանը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման նպատակով իր բանագնացին կուղարկի տարածաշրջան

1 րոպեի ընթերցում

Չինաստանը Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ դեսպանորդին կուղարկի տարածաշրջան՝ լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, այս մասին մարտի 5-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Նա ընդգծել է, որ Չժայ Ջունը «մոտ ապագայում կմեկնի Մերձավոր Արևելք և ակտիվ ջանքեր կգործադրի լարվածության թուլացմանը նպաստելու համար։

Մաո Նինը նշել է, որ իրանական պատերազմի սկսվելուց ի վեր Չինաստանը «ինտենսիվ միջնորդական ջանքեր է գործադրել»։ Մասնավորապես, հարցի վերաբերյալ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Իրանի, Օմանի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ իր հեռախոսազրույցներում Վանը Ին «նշել է, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ բոլոր կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան երկխոսության և բանակցությունների, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրումը և հակամարտության տարածումը»։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում