Մերձավոր Արևելք

Կիպրոսը հայտնում է, որ բրիտանական բազայի վրա հարձակված ԱԹՍ-ն արձակվել է Լիբանանից

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը հայտնում է, որ բրիտանական բազայի վրա հարձակված ԱԹՍ-ն արձակվել է Լիբանանից

Կիպրոսը պնդում է, որ երկրի հարավային ափամերձ շրջանում գտնվող բրիտանական ավիաբազային հարվածած «Շահեդ» անօդաչու թռչող սարքը արձակվել է Բեյրութից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը,կիպրացի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, մարտի 5-ին հաստատել է, որ մարտի 2-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո Ակրոտիրիի ռազմաօդային ուժերի վրա հարձակում իրականացրած անօդաչուն դուրս է եկել Լիբանանի մայրաքաղաքից։

Եվս երկու անօդաչու որսացել են նույն բրիտանական ռազմաբազայի ռազմական ինքնաթիռները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում