Կառավարությունը հաստատեց կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը, որի համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մինչև 10 հազար դրամով և ավելի կբարձրանան 623 հազար 353 անձի կենսաթոշակներն ու նպաստները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշման նախագիծը ներկայացնելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մանրամասնեց, որ 39 հազար 594 քաղաքացիների համար էլ կենսաթոշակը կբարձրանա շուրջ 8500 դրամով։  

Ըստ նրա՝ այս դեպքում խոսքը հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների մասին է, որոնց կենսաթոշակն արդեն իսկ  միջինում կազմում է 95 հազար դրամ։ 

Նախատեսված է նաև 10 հազար դրամով բարձրացնել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները։

Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի և ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստները համապատասխանաբար կազմում էին 39 հազար, 37,5 հազար և 36 հազար դրամ։  

Թորոսյանը էական համարեց կենսաթոշակների ու նպաստների բարձրացումը։

«Սա չհաշված այն հետվճարը, որն արդեն բարձրացրել էինք հունվարի 1-ից, որը կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ։ Այս բարձրացումը բերելու է նաև այդ հետվճարի միջին թվի էական բարձրացմանը»,-համոզմունք հայտնեց Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կփոխանցվեն փոփոխված չափերով։ 

Հայերեն Español

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով