ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար․ Արաղչին միջազգային ջրերում իրանական նավի խորտակման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարը Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»՝ անդրադառնալով ԱՄՆ սուզանավի կողմից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավը՝ ֆրեգատը խորտակելու գործողությանը։

«ԱՄՆ-ն կոտորած է իրականացրել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Հնդկաստանի նավատորմի հյուր Դենա ֆրեգատը, որը տեղափոխում էր մոտ 130 նավաստի, առանց նախազգուշացման խոցվել է միջազգային ջրերում։

Հիշեք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Արաղչին։

Շրի Լանկայի իշխանությունները հայտնել են, որ ամերիկյան սուզանավի կողմից խոցված իրանական նավի նավաստիներից առնվազն 87-ը մահացել են։ 37 նավաստի, ովքեր փոքր վնասվածքներ են ստացել, բուժում են ստանում հիվանդանոցում։

Մարտի 5-ին շարունակվելու են որոնողափրկարարական աշխատանքները՝ մի քանի տասնյակ իրանցի նավաստիների հայտնաբերելու նպատակով։

Հայերեն English Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը