Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։

Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետևյալ բանկերի․

  • ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
  • Արարատբանկ ԲԲԸ
  • Արցախբանկ ՓԲԸ
  • Հայէկոնոմբանկ ԲԲԸ

Վերոնշյալ 4 բանկերը մինչև ս.թ. ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների և/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության և բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։

Մինչև մարտի 5-ը դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո