Բարձր տեխնոլոգիաներ

Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար

1 րոպեի ընթերցում

Starlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար

Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր սովորող, նույնիսկ ամենահեռավոր համայնքում, պետք է ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն»,– գրել է Մխիթար Հայրապետյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում