Իրան

ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը հայտնել են իրանական նոր հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը հայտնել են իրանական նոր հարվածների մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը հայտարարել են իրանական հարձակումների նոր ալիքի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարձակումների վերաբերյալ տվյալներն ամփոփել է Սաուդյան Արաբիայում գտնվող The New York Times-ի թղթակիցը։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 4-ին որսացել է 121 անօդաչու թռչող սարք և 3 բալիստիկ հրթիռ, ևս 8 անօդաչու թռչող սարք ընկել է երկրի տարածքում։

Կատարը հայտարարել է, որ որսացել է 10 իրանական անօդաչու թռչող սարք և 2 թևավոր հրթիռ։ Իսկ Քուվեյթի բանակը հայտնել է, որ ակտիվորեն հակազդում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում