Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին, ինչպես նաև Թուրքմենստանին և Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մարտի երեքի դրությամբ Հայաստանի տարածքով տարհանվել է Ռուսաստանի 31 քաղաքացի, Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի 253 քաղաքացի, Թուրքմենստանով` Ռուսաստանի 8 քաղաքացի։ Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից ռուսաստանցիների անխոչընդոտ տարհանումն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար»,-նշել է նա` հավելելով` ՌԴ քաղաքացիներին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում