Իրան

Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես տարհանել է իր աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես տարհանել է իր աշխատակիցներին

Հորդանանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմը լքել է Ամմանում գտնվող դեսպանատան համալիրը «սպառնալիքի պատճառով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը լրացուցիչ մանրամասներ չի բացահայտել, սակայն հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը սպառնացել էր հարվածել Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։

Միևնույն ժամանակ, Հորդանանի ոստիկանությունը կոչ է արել դեսպանատան մոտակայքում ապրող բնակիչներին մնալ տանը, փակել պատուհանները և ձեռնարկել այլ նախազգուշական միջոցներ։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում