Իրաքում և Սաուդյան Արաբիայում ամերիկյան ԿՀՎ գրասենյակները հարվածների են ենթարկվել. CBS News
1 րոպեի ընթերցում

Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գրասենյակները վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի կողմից հարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով հետախուզությունում իր աղբյուրին։
Իրաքի օբյեկտը ենթարկվել է երկու ԱԹՍ-ի հարվածի։ Այդ պահին օբյեկտում ամերիկացիներ չեն եղել։
Աղբյուրները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայում գտնվող ԿՀՎ-ի գրասենյակում ևս զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
Դեպքի առնչությամբ ԿՀՎ-ն և Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը մեկնաբանություններ չեն տվել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։