Իսրայելը հայտարարել է, որ Խամենեիին փոխարինողը նույնպես թիրախ կդառնա

2 րոպեի ընթերցում

Իսրայելցի զինվորականները թիրախ կհամարեն Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի, որը փոխարինելու կգա ամերիկա-իսրայելական հարվածներից սպանված այաթոլլա Ալի Խամենեիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Ցանկացած առաջնորդ, որին կնշանակի իրանական ահաբեկչական ռեժիմն Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու ծրագրերն իրականացնելու և իրանցի ժողովրդին ճնշելու համար, միանշանակ ոչնչացման թիրախ կդառնա։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում», - գրել է Կացը X հարթակի իր էջում։

Նա նաև խոստացել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները կշարունակեն «ջախջախել վարչակարգի հնարավորությունները» և պայմաններ կստեղծեն, որ «իրանցի ժողովուրդը իշխանափոխություն իրականացնի»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Մարտի 4-ին սկսվում են Խամենեիի հրաժեշտի արարողությունները. դրանք կտևեն երեք օր։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, իր հոր պաշտոնի գլխավոր հավակնորդն է։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը