Իրան

Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է գրեթե 900 մարդ. The New York Times

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է գրեթե 900 մարդ. The New York Times

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունների և տարածաշրջանային երկրների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 870 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել The New York Times-ը:   

Ըստ պարբերականի՝ զոհերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել Իրանին. զոհվածների թվում են նաև Բահրեյնի, Իսրայելի, Քուվեյթի, Լիբանանի, ԱՄԷ-ի քաղաքացիներ և ամերիկացի 6 զինծառայող:

Իրանը մարտի 3-ին հայտնել էր, որ երկրում զոհերի թիվը հասել է 787-ի։ Նրանց թվում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Լիբանանը հայտնել է 50 զոհի մասին։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում