Իսրայելը և Իրանը նոր հարվածներ են փոխանակել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածների նոր փուլ է սկսել Իրանի ուղղությամբ։ Իրանն իր հերթին հայտնել է Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ հարվածների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հաղորդագրության մեջ նշել է, որ թիրախավորել է Իրանի հրթիռային կայանքները, հակաօդային պաշտպանության համակարգերը և լրացուցիչ ենթակառուցվածքներ։

Թիրախավորվել են նաև մայրաքաղաք Թեհրանը, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ուժերը, Իրանի ներքին անվտանգության հրամանատարության հետ կապված շենքերը։

Միևնույն ժամանակ, CBS News հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները հարվածել են ԻՀՊԿ հրամանատարական կետերին, ինչպես նաև զենքի պահեստներին ու իրանական հրթիռների արտադրամասին։

Իր հերթին Իրանը հաղորդել է, որ Իսրայելին նոր հրթիռային հարված է հասցրել մարտի 3-ի երեկոյան։ Ըստ Fars գործակալության՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ թիրախների թվում եղել են Իսրայելի ցամաքային զորքերի գլխավոր շտաբը և Թել Ավիվի Հաքիրյա շրջանում գտնվող անվտանգության նախարարությունը։

Բացի այդ, ըստ The Associated Press գործակալության՝ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հետ առնչվող թիրախների ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախում հայտնվել են ամերիկյան երկու ռազմանավ, Իրաքում թիրախավորվել է Էրբիլը, իսկ Քուվեյթում՝ երկու ռազմակայան։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով