Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ

2 րոպեի ընթերցում

«Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ, խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հզր ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել են։

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար փոխանցել նրանց:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ շուրջ մեկ տասնյակ հասցեներում:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ) :

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը