Ալեն Սիմոնյանը վստահ է՝ կան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնելու հեռանկարով հետաքրքրված երկրներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը Ռուսաստանից այլ երկրների կողմից գնելու հնարավորությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը Հայաստանի երկաթուղու կառավարման թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:  

«Մենք այս հարցը քննարկում ենք նախևառաջ ռուսական կողմի հետ: Եվ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնել Ռուսաստանից։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, բնականաբար, դրա մասին հետաքրքրություն, խոսակցություն կա: Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի  երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու վերաբերյալ որոշում չկա, բանակցությունները շարունակվում են:  

Ավելի վաղ Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրի կողմից գնելու հնարավորությանն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ցանկություն ու մտադրություն ո՛չ ունեցել է, ոչ էլ ունի: «Բայց հիմա ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք մեր դիրքերի կորուստ ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում: Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Հայաստանի հետ, Ռուսաստանից ուղղակի գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»,-ասել էր վարչապետը:

Հայերեն English Español فارسی Русский 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին