Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային  ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային  ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

«Այսօր լուսաբացին ԻՀՊԿ-ն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային Բահրեյնի Շեյխ Իսայի շրջանում», - հայտարարությունից հատված է ներկայացրել Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Նշվում է, որ ԱՄՆ ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են 20 մարտական ​​ԱԹՍ և երեք բալիստիկ հրթիռ։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարձակման հետևանքով «ավերել է ավիաբազայի հրամանատարական-շտաբային շենքը, բռնկվել են  վառելիքի ցիստեռնները»:

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում