Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում

3 րոպեի ընթերցում

Հայասջտանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները, արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 մլն 358 հզր 558 ՀՀ դրամ գումար։

«Արդյունքում, Կ․Ա․-ն հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ընկերությունների օգտին ՀՀ ՊԵԿ  հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ՝ առաջացնելով այդ ընկերությունների համար հարկային գերավճարներ՝ դրանով իսկ խեղաթյուրելով հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարի ծագման աղբյուրը։

Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերության հաշվետարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը