Իրան

Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է արել երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ու տարածքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մորա Նամդարը X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում ամերիկացիներին անմիջապես լքել ստորև թվարկված երկրները կոմերցիոն տրանսպորտային միջոցներով՝ անվտանգության համար լուրջ ռիսկերի պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Այդ ցուցակում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։

ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը՝ փետրվարի 28-ին, համատեղ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը գնդակոծությունների է ենթարկում Պարսից ծոցի մի քանի երկրում և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

Մերձավոր Արևելքում իրադրության սրումը լայնածավալ խափանումներ է առաջացրել ավիահաղորդակցության ոլորտում։ Հազարավոր չվերթեր չեղարկվել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր ուղևորների վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում