ԱՄՆ զինվորականները հայտնել են Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտները ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր օբյեկտների, զինամթերքի արձակման վայրերի և ռազմական օդանավակայանների ոչնչացման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական և վերահսկողական օբյեկտներ, Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորություններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրեր և ռազմական օդանավակայաններ», - նշված է X հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ ԱՄՆ-ն կշարունակի վճռական գործողություններ ձեռնարկել «իրանական ռեժիմի ներկայացրած անմիջական սպառնալիքների դեմ»:

CENTCOM-ը մեկ այլ հրապարակման մեջ հայտնել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են ճշգրիտ հարվածներ հասցնել Իրանին, ինչպես ավելի վաղ նշել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Ըստ հաղորդագրության՝ «Էպիկական ցասում» գործողությունը խիստ կենտրոնացած է իրանի հարձակողական հրթիռները ոչնչացնելու վրա։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով