«Սևան» ՔԿՀ-ում բացվել է զոդման ուսումնաարտադրական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում բացվել է զոդման ուսումնաարտադրական կենտրոն, որի նպատակն է ապահովել ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունը, նպաստել նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և աջակցել վերասոցիալականացման գործընթացին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդրադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ծառայության ղեկավար անձնակազմը։

Զոդման դասընթացներն իրականացվելու են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրի արդյունավետ կազմակերպման նպատակով ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, հաստոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ։

 

Հայերեն

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար