Իրան

Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցներին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԷՄԳ կայքում:

«Դիվանագիտությունը բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Միջուկային դիվանագիտությունը շատ ավելի բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Հարցն այն չէ՝ արդյոք կհավաքվենք, այլ այն, թե երբ կհավաքվենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել որքան հնարավոր է շուտ», - ասել է Գրոսին ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հատուկ նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում