Իրան

Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է 70%-ով

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է 70%-ով

Ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավարկությունների ծավալը կտրուկ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նավագնացությանը հետևող Marine Traffic հարթակի տվյալները:

Նշվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավարկությունների թիվը նվազել է 70%-ով:

Նավերը վերջին երեք օրվա ընթացքում փոխել են նաև ընթացքը՝ հետադարձ կատարելով, նվազեցնելով արագությունը կամ վերջին պահին փոխելով ուղղությունը:

Իրանը նախազգուշացրել էր նավերին չանցնել երկրի հարավում գտնվող Հորմուզի նեղուցով: Այս կարևոր ջրային ուղիով է անցնում համաշխարհային նավթի և գազի մատակարարումների շուրջ 20%-ը:

Ստեղծված իրադրության պատճառով նավթի և գազի համաշխարհային գներն աճել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում