ԵԽ պաշտոնյան բարձր է գնահատել ՀՀ-ի կողմից մարդու իրավունքների ոլորտում իրականացված բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի տնօրեն Ռաֆայել Բենիտեզին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռաֆայել Բենիտեզը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և Եվրոպայի խորհրդի իրավական գործիքակազմերի ներդրմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ տարբեր ոլորտային կոնվենցիաներին միանալու տեսանկյունից:

Աննա Կարապետյանն, իր հերթին, կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը բարեփոխումների իրականացման հարցում՝ շեշտելով, որ կատարված օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով արդեն իսկ ներդրվել են միջազգային չափանիշներին համահունչ կարգավորումներ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության կողմից այժմ ներպետական համաձայնեցման փուլում է գտնվում Եվրոպայի խորհրդի՝ Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ կոնվենցիան:

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նաև քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այս համատեքստում Աննա Կարապետյանն ընդգծել է ռիսկերի գնահատման գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդի հետ արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության շարունակականության կարևորությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ով պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ընթացող բարեփոխումներին և ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Հայերեն English Español Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից