Իրան

Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ ճգնաժամային հանդիպումից հետո հաստատել է այն տեղեկությունները, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի նավահանգստին անօդաչու թռչող սարքերով գրոհի ժամանակ հարվածի է ենթարկվել ֆրանսիական ռազմածովային ուժերի հանգարներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախարարը նշել է, որ ռազմաբազան միայն թեթև նյութական վնասներ է կրել:

Ժան-Նոել Բարոն նաև հայտնել է, որ հակամարտությունն ազդել է մերձավորարևելյան տարածաշրջանի տասից ավելի երկրում ապրող կամ այնտեղ այցելող գրեթե 400 000 Ֆրանսիայի քաղաքացու վրա: Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Բարոն նաև հայտարարել է, որ Իրանի դեմ «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է ՄԱԿ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում